Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. Որեւէ մեկը հայկական կողմին չի ճնշում, չի պարտադրում եւ չի էլ կարող պարտադրել. «Հայկական ժամանակ»

Հուլիս 15,2016 12:38

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը երեկ «ՀԺ»-ին տված հարցազրույցում ասել է, թե պետք է հասկանանք, որ ԼՂ բանակցային այս գործընթացի ցանկացած պահի, եթե Ադրբեջանը զգա, որ իր ակնկալիքները չեն բավարարվում, փորձի երրորդ անգամ պատերազմ սկսել։

– Ճի՞շտ են այն տեղեկությունները, թե քննարկվում է Լավրովյան փաստաթուղթը կամ Կազանի փաստաթղթի նորացված տարբերակը, որը ենթադրում է ազատագրված հինգ շրջանների վերադարձ ԼՂՀ ոչ թե անկախության, այլեւ ինչ-որ ամուր կարգավիճակի ղիմաց։

– Այս պահին որեւէ փաստաթուղթ չկա, բայց յուրաքանչյուր ոք, լինի դա Ադրբեջանից կամ համանախագահող  երեք  երկրներից, որեւիցե առաջարկի մասին խոսելուց աոաջ նախ պետք է հասկանա, որ կարգավորման սկզբունքների սկզբունքը ԼՂՀ ինքնորոշումն է։ Չկա դա՝ չի կարող լինել որեւէ այլ կարգավորում։ Իհարկե, Ադրբեջանը հիմա կարող է ամեն ինչ ասել՝ անտեսելով այդ սկզբունքը, բայց ստատուս-քվոն կարող է փոխվել միայն այն պարագայում, եթե միջազգային հանրության կողմից ճանաչվի ԼՂՀ ինքնորոշումը։

– ՌԴ-ից Կրեմլին մոտ կանգնած փորձագետները  հայտարարում են, թե մինչեւ տարեվերջ 5 շրջաններ կվերադարձվեն։ Ճնշո՞ւմ կա հայկական կողմի վրա։

– Որեւէ մեկը հայկական կողմին չի ճնշում, չի պարտադրում եւ չի էլ կարող պարտադրել։ Խոսքը սովորական բանակցային գործընթացի եւ լուծումների հնարավոր տարբերակների մասին է։ Իսկ Կրեմլին շատ մոտ կանգնած այդ գործիչները կարող են չտիրապետել գործընթացին եւ արտահայտել ընդամենը ենթադրյալ տեսակետներ։ Իրականում կարգավորման հնարավոր առաջարկների կամ մեխանիզմների մանրամասներին շատ փոքր թվով մարդիկ են տիրապետում։ Բայց ակնհայտ է մի բան, որ առանց ԼՂՀ ինքնորոշման, առանց ԼՂՀ անկախության ճանաչման եւ առանց միջազգային հանրության երաշխիքների, ՀՀ եւ ԼՂՀ միջեւ առանց ցամաքային կապի կամ առանց անվտանգության հստակ երաշխիքների ավելորդ է որեւէ կարգավորման մասին խոսել։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031