Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում եղել է նաեւ ադմինիստրատիվ ռեսուրսի աջակցություն. «Հրապարակ»

Հուլիս 15,2016 12:34

Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

– Դուք թե՛ 2003թ., թե՛ 2008թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ եղել եք ընդդիմության առաջնորդներից մեկը։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, ընդդիմությունն ամեն ընտրությունից հետո, «մտնելով նույն գետը», երկրին, հասարակությանը ոչ պակաս կորստաբեր հետեւանքների է հասցնում, որքան իշխանությունները։ Աճում է արտագաղթը, խորանում հուսալքությունը։

– Ես համամիտ չեմ Ձեր մոտեցումներին, կոպիտ սխալ, ավելին՝ քաղաքական պատվեր եմ համարում, երբ իշխանությանը եւ ընդդիմությանը նույնացնում են։ Այն լրագրողները, ԶԼՄ-ները, որոնք նույն նժարի վրա են դնում գողին եւ գողության դեմ պայքարողին, նրանք, միանշանակ, գողի պատվերն են կատարում։

Ես համամիտ չեմ այն տեսակետին, թե ընդդիմությունը նույնչափ վնաս է տվել։ Ընդդիմությունը պայքարել է իր հնարավորությունների սահմաններում։ Իսկ թե ինչու է պարտվել ընդդիմությունը, ապա ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ ընդդիմության  լիդերներն  աշխարհաքաղաքական առումով ունեցել են նույն կողմնորոշումը նույն երկրի նկատմամբ, ինչ ունեցել է գործող իշխանությունը։

Ընդդիմության լիդերներն ունեցել են հասարակական աջակցություն, ֆինանսական խնդիրներն էական դեր չեն խաղացել, Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում եղել է նաեւ ադմինիստրատիվ ռեսուրսի աջակցություն, եւ այդ դեպքում հաջողության չհասնելու համար պետք է դավաճաներ եղած ռեսուրսներից մեկը։ Եվ դավաճանել է արտաքին քաղաքական ռեսուրսը։

Սրանից «Հանրապետություն» կուսակցությունն արել է իր հետեւությունները։ Դժբախտաբար, շատերը դա համարում են արեւմտամետություն, մենք դա համարում ենք ճիշտ հետեւությունների արդյունք։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031