Ռոման Բալայանն ապրիլյան դեպքերին անդրադառնալով՝ ասաց, որ սարսափել էր. Արցախում են իր բարեկամները, մոր աճյունը։ «Փառք Աստծո, ավարտվեց։ Ես, իհարկե, ուզում էի, որ Արցախը ազատագրվի, բայց երբ Սամվելը 88-ին ասաց, որ Արցախում ցույցեր են սկսվել, ուզում են միանան Հայաստանին, ասացի՝ վայ մե… ես միանգամից ամեն ինչ զգացի։ Բոլորն ուրախանում էին, իսկ ես գիտեի, որ շատ մահեր կլինեն ու երկարատև պատմություն»։
Ուրիշ ելք տեսնո՞ւմ էիք՝ հետաքրքրվեցի։
«Այո, եթե հումանիստները լուծեին այդ հարցը, ոչ թե քաղաքական գործիչները։ Կան հայեր ու ադրբեջանցիներ, որ կարողանում են ճիշտ մտածել, նրանք պետք է հանդիպեին։ Ես չեմ սիրում քաղաքական գործիչներին, չեմ սիրում նացիոնալիստներին, անկախ նրանից, թե որ կողմից են՝ ադրբեջանական, հայկական, թե ռուսական։ Եվ նույնիսկ պատրիոտիզմ բառը տանել չեմ կարողանում։ Նույնը կարող եմ ասել Ուկրաինայի համար։ Ես հաճախ եմ հեռուստատեսությամբ խոսում այդ մասին, որ Ռուսաստանը պահում է իրեն շատ վատ, Ուկրաինան՝ անհասկանալի։
Ինչպես արդեն ասացի՝ հումանիստները պետք է լուծեն հարցերը։ Ովքե՞ր են իրական հումանիստները։ Դրանք այն մարդիկ են, որ չեն ատում ուրիշ ազգերին։ Կան այդպիսի մարդիկ, օրինակ Հրանտ Մաթևոսյանը։ Հիշում եմ, նա ասում էր՝ տեսնում ես, չէ՞, բոլորի աչքերում ցեղասպանությունն է։- Եվ արդեն հայերենով ավելացրեց.- Ես ուրիշ տղա եմ, ես լոպազ ղարաբաղցի եմ… ուզում եմ ուրիշ լինեն»։
Կարդացեք նաև
Ռեժիսորը նկատեց նաև, որ մեր երկրի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ միշտ խնդիրներ կլինեն։ Բայց տանել չի կարողանում, երբ հայերը հեռանում են երկրից. «Ինձ ասում են՝ չէ՞ որ Դուք նույնպես գնացել եք, ես ասում եմ՝ ինձ չեն ընդունել։ Եթե գնում է մարդը, ով տաղանդավոր է, ու նրան չեն հասկանում, դա ուրիշ է, բայց աղքատը պետք է մեռնի իր երկրում, ինչպիսին էլ այն լինի։ Դա իմ համոզմունքն է»։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում
Երաթյա տրամաբանություն….. Железная логика……………………………
Աղքատը թող մեռնի հայրենի հողը պաշտպանելով,ոչինչ, դե իսկ ԵՍ օտար հողում էլ կարող եմ բարգավաճել,փորս կուշտ պահել: Վաաաայ հայի խելք: