Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժում են հանցագործության հետ հեչ կապ չունեցող հարյուր հազարավոր մարդկանց. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 15,2016 12:22

Բանից պարզվում է՝ Վերահսկիչ պալատը սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի հետ կապված ուսումնասիրությունների արդյունքում մոտ 300 միլիոն դրամի խախտումներ է հայտնաբերել։ Դրա համար էլ կառավարությունը որոշել է ժամանակավորապես կասեցնել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը։

«ՉԻ» – Հայաստանի իշխանությունները գուցեեւ տեղյակ չեն, բայց ընդհանրապես աշխարհում ընդունված կարգ կա՝ եթե որեւէ հանցագործություն է բացահայտվում, պատժում են մեղավորներին, եւ ոչ թե անմեղներին։ Իսկ Հայաստանում, չգիտես ինչու, այլ տրամաբանություն է գործում։ Իշխանություններն ինչ-որ հանցագործություն են բացահայտել ու որոշել այդ առթիվ պատժել դրա հետ հեչ կապ չունեցող հարյուր հազարավոր մարդկանց՝ նրանց զրկելով տարվա մեջ մի քանի օր հանգստանալու իրավունքից։

Պատկերացրեցի՞ք։ Ասենք՝ որեւէ ուսուցչուհի տանը նստած հանկարծ տեղեկանում է, որ քանի որ ինչ-որ հանգստյան տան տնօրեն հանցավոր համաձայնության է եկել ինչ-որ գործակալության հետ, ինքն այլեւս սոցփաթեթով չի հանգստանալու։ Ահա այդպես։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031