Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ըլլալնիս միայն ռիսկ է». Թուրքիայի հայ գործարարը Հայաստանում բիզնես է ուզում դնել

Հուլիս 15,2016 12:15

«Թուրքիայում 34 տարի է՝ այս գործն ունենք: Պստիկ ֆաբրիկ մը ունինք»,- այսօր «Երիտասարդ գործարարների ֆորումի» մասնակիցներից մեկը՝ Օնիկ Կոլուփսայանը լրագրողների հետ զրույցում պատմեց Թուրքիայում կաշվե պայուսակների եւ կաշվե իրերի, աքսեսուարների արտադրության իր բիզնեսի մասին:

Նա ասաց, որ նույն բիզնեսը Հայաստանում է ուզում դնել:

Հարցին՝ դուք գիտե՞ք Հայաստանում գործարար միջավայրն ինչպիսին է՝ նա պատասխանեց. «Ոչ, բարեկամներ ունինք, անորմե պիտի սորվինք»:

Հարցին՝ մտավախություններ չունե՞ք, որ ինչ-որ մեկը կգա ձեզ կասի՝ եկեք 50-50 անենք ձեր բիզնեսը, կասի՝ ձեր բիզնեսի կեսը ինձ տուր, որ աշխատես, ռիսկեր չկա՞ն՝ գործարարը չըմբռնեց, թե այս ի՞նչ 50-50-ի մասին են հարցնում լրագրողները: Նա ասաց. «Մենք՝ գործարարներս, արդեն ռիսկով կաշխատինք Թուրքիային մեջ: Հայ ըլլալնիս միայն ռիսկ է: Մենք հայ ըլլալով՝ այնտեղ պստիկ խումբ մըն ենք, սիրիացիները այնտեղ ավելի շատ են»:

Գործարարն ասաց, որ ուրիշ անունով են արտադրում իրենց ապրանքները, պատենդ են անում եւ ցույց չեն տալիս, որ հայ են ու հայկական ապրանք է, որ վաճառվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031