Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա այցելած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների սկզբում Ջոն Քերին ասել է, որ ՌԴ և ԱՄՆ-ի համատեղ աշխատանքը թեժ կետերում իրավիճակի կարգավորման ուղղությամբ կարող է դրական ազդեցություն ունենալ երկու պետությունների հարաբերություններում և ավելացրել, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն բացառիկ հնարավորություն ունեն լավացնել իրավիճակը թեժ կետերում ։
Հիշեցնենք, որ Քերիի՝ Ռուսաստան այցի ընթացքում ռուս-ամերիկյան բանակցությունների օրակարգում է եղել 3 հարց՝ Ուկրաինայի և Սիրիայի ճգնաժամերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։