Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Զախարովայի հայտարարությունը վկայում է՝ 5 շրջանների հանձնումը համաձայնեցված է նաեւ հայկական կողմի հետ. «Ժողովուրդ»

Հուլիս 15,2016 11:56

Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդյունքները տհաճ անակնկալների չեն հանգեցնի։ Այս մասին երեկվա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կարեւորն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ ավարտ ունենա։ Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր թիմերն ընդհանուր արդյունքի համար խաղան՝ բացառելով նոր արյունահեղության եւ նոր զոհերի հնարավորությունը։ Եթե ԼՂ հարցով բանակցային գործընթացը տարվեր հակամարտության միայն մեկ կողմի հետ, ապա այն կարող էր վտանգավոր լինել, սակայն երկու կողմերից թե՛ ղեկավարությունը, թե՛ փորձագիտական խումբը տեղյակ են, թե ինչ է կատարվում, եւ ոչ մի անակնկալ չի կարող լինել»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

https://www.youtube.com/watch?v=9nDzpDNJS7s

Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը գալիս է ասելու, որ բանակցային գործընթացի հետ կապված որեւէ անակնկալ բան չկա կողմերից ոչ մեկի եւ առաջին հերթին՝ հայկական կողմի համար։ Եվ այն, ինչն այդքան ոգեւորել էր Սերգեյ Լավրովին, ով Բաքվում հայտարարել էր, թե կողմերն առավել քան երբեւէ մոտ են կարգավորմանը, մանրակրկիտ ձեւով քննարկված է հայկական կողմի հետ։

Իսկ որ Լավրովին եւ նրա ադրբեջանցի պաշտոնակցին չէր կարող ոգեւորել կարգավորման հայանպաստ տարբերակ, պարզից էլ պարզ է, եւ ուրեմն Զախարովան ուզում է ասել, որ լավրովյան պլանը կամ նորացված Կազանյան փաստաթուղթը, որը ենթադրում է սկզբում 5 շրջանների հանձնում Ղարաբաղի «միջանկյալ կարգավիճակի» դիմաց, քննարկված եւ համաձայնեցված է նաեւ հայկական կողմի հետ:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031