Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիսի ահաբեկչությունն իրականացրել է «Իսլամական պետությունը». The Daily Mail

Հուլիս 15,2016 11:41

2016թ. հուլիսի 14-ին երեկոյան Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը կազմակերպելու գործում առաջինը շրջանառվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Daily Mail-ը։

Տեղեկությունների համաձայն՝ 31-ամյա տղամարդը, որը ծագումով թունիսցի էր, բեռնատար հսկայական մեքենայով մխրճվել է մարդկային բազմության մեջ, այնուհետև սկսել կրակել նրանց ուղղությամբ։ Ահաբեկչի գործողությունների հետևանքով արդեն իսկ զոհվել է 84. վիրավորվել շուրջ 50 քաղաքացի։ Դրանից հետո 31-ամյա տղամարդը փորձել է փախուստի դիմել, բայց սպանվել է ոստիկանների գործողությունների արդյունքում։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ սպանվելուց առաջ ահաբեկիչը բարձրաձայն բղավել է «Ալլահու աքբար»։

Բրիտանական լրատվամիջոցը հայտնում է նաև, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շառավիղները համարվող խմբերն արդեն «տոնում են» Նիսի ահաբեկչությունը, ինչից կարելի է եզրակացնել, որ 80-ից ավելի մարդու կյանք խլած ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031