Այսօր Հունաստանում մեկնարկում է մինչեւ 20 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի «B» դիվիզիոնի տղաների առաջնությունը:
Այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականը մրցավայր մեկնել է բավականին ուժեղ ու կայուն խաղ ցուցադրող կազմով: Հալկիդա քաղաքում, որտեղ ընթանալու են խաղերը, մեր թիմն ընդգրկվել է «A» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Պորտուգալիան, Մոնտենեգրոն, Մակեդոնիան եւ Վրաստանը:
Ու չնայած ուժեղ թիմեր են ընդգրկվել այս խմբում, մեր հավաքականի մարզչի օգնական, անգլիացի Քրիս Մայեսը ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի հետ զրույցում ասել է, թե իրենք մտադրություն ունեն հետեւել մեծահասակների օրինակին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armnoc.am-ի