Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռումպացված պաշտոնյաները պետք է հայտնվեն փողոցում». փոխվարչապետ

Հուլիս 15,2016 11:23

Այսօր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկա էր «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումի» բացմանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ում ներդրումներ անում են հիմնականում ՌԴ-ից եւ գյուղատնտեսական ոլորտում:

Մեր հարցին՝ տարբեր ուսումնասիրությունների համաձայն, երկրից կապիտալի լուրջ արտահոսք կա, սա չի՞ խոսում այն մասին, որ մեր երկրում գործարար միջավայրը բարենպաստ չէ եւ ի՞նչ եք անում այս ուղղությամբ՝ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանից արտահոսքը չափազանց շատ է: Դա մշտապես համադրելի է նախկինում եղած թվերին եւ երբեք այն ծավալներն ու չափը չի ունեցել, ինչ, ասենք, ՌԴ-ում է կամ նմանատիպ երկրներում: Ինչ վերաբերում է ՀՀ շուկայում ներդրումներին, պետք է հասկանալ, որ ՀՀ շուկայի փոքրությունն ինչպիսին է: ՀՀ շուկայում ներդրում անող շատերը դիտարկում են դա՝ որպես ԵՏՄ: Հիմա ՀՀ-ի համար հետաքրքրություն է առաջացել, մենք աշխատում ենք տարածականորեն մեծացնել ՀՀ-ից դեպի այլ շուկաներ ելքերը, որպեսզի հնարավորություն տանք այդ կապիտալին ՀՀ-ում գործելու»:

Հարցին՝ բիզնես միջավայրի ամենամեծ չարիքը կոռուպցիան է, հակակոռուպցիոն ծրագրերն ի՞նչ եղան, վարչապետի ասածից 2 ամիս է անցել, հասարակությունն արդյունք է ուզում, ԵՄ-ն էլ է ասում՝ մենք արդյունք ենք ակնկալում, դուք տեսնո՞ւմ եք այդ պայքարի արդյունքը՝ նա պատասխանեց. «Գիտեք, գործընթաց է գնում: Ամենահետաքրքիր բանը, երբ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, երկու կողմ կա: Մարդիկ կան, որ ուզում են անմիջապես որոշակի պաշտոնյաների տեսնել փողոցում եւ կան համակարգային մոտեցումներ, որոնք հեռացնում են կոռուպցիոն հնարավորությունները: Կառավարությունը հակված է երկրորդին, քանի որ դա համակարգային լուծում է: Այս առումով աշխատանքներ տարվում են եւ առաջընթացներ կան»:

Լրագրողները ճշտեցին՝ ճի՞շտ հասկացանք, որ ՀՀ կառավարությունը չի ցանկանում կոռումպացված պաշտոնյաներին տեսնել փողոցում՝ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «ՀՀ կառավարությունը ցանկանում է, բայց չի ցանկանում ֆետիշացնել այդ կողմը: Եթե փաստեր լինում են, բնականաբար, կոռումպացված պաշտոնյաները պետք է հայտնվեն փողոցում»:

Լրագրողները հորդորեցին կոռումպացված պաշտոնյաների անուններ տալ՝ երկար տարիներ է, աշխատում եք՝ Վաչե Գաբրիելյանն էլ իր հերթին լրագրողներին դիմեց՝ դուք ավելի լավ կիմանաք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Naira says:

    առաջին տասնյակում պետք է ներգրավվի հենց ինքը՝ Վաչե Գաբրիելյանը

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031