Երեկ հայտնի դարձավ, որ Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով ձերբակալվել է հայ գործարար Արման Մայիլյանը։ Վերջինս ոչ միայն ազգությամբ է հայ, այլ, ըստ էության, հայաստանցի է՝ ծնունդով աշտարակցի։
Հայաստանի լայն հանրությանը թերեւս անծանոթ այս գործարարը շատ սերտ կապերի մեջ է գործող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Հատկապես սերտ են նրա կապերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ։ Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը Արման Մայիլյանի երեխայի կնունքի քավորն է։ Արգամն ու Արմանը հանդիպում են բավականին հաճախ, թե՛ Բարսելոնայում, եւ թե՛ Երևանում։
Բայց գործարարի կապերը հայաստանյան «էլիտայի» հետ չեն ավարտվում քավոր-սանիկությամբ։ Եթե որեւէ պաշտոնյա ցանկանում է անշարժ գույք ձեռք բերել Իսպանիայում, ապա դրա հետ կապված հոգսերը իր վրա է վերցնում հենց Արման Մայիլյանը։
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով՝ նա արդեն հասցրել է մեր բազմաթիվ «երեւելիների» տների ու բնակարանների տեր դարձնել Իսպանիայում։
Մայիլյանի ֆեյսբուբյան էջի պատին նրա լուսանկարն է, որտեղ ընդգծված երևում է ՀՀԿ-ի կրծքանշանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում