Այսօր «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումի» ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսպես ողջունեց երիտասարդ գործարարներին՝ հիշելով Սոֆի Լորենի խոսքերը. «Սոֆի Լորենը ասում էր՝ երիտասարդները նման են մի շատրվանի, որից հորդում են միտքը, տաղանդը եւ ստեղծագործությունը: Կարծում եմ,դուք իրոք լեցուն եք մտքով, տաղանդով եւ ստեղծագործելու շնորհքով: Ինչ է նշանակում գործարար՝ գործի մարդիկ եք դուք դառնալու: Պատահական չէ, որ այսօր աշխարհում սփռված հայերը, որտեղ էլ հայտնվում են, գործարար մեծ հաջողությունների են հասնում: Ծանոթանալով մեր գործարար միջավայրին՝ հաստատ գործարարության մեծ արժեքներ կստեղծեք: Ձեր մեջ հայրենասիրությունն ավելի կարեւոր է, որ մտածում եք հայրենիքը զորացնելու մասին»:
Նա ասաց, որ եթե զինվորը արյուն է թափում այս հայրենիքի համար, պահպանում սահմանները, գործարարներն էլ պետք է գործ տան:
Իր ելույթը Հրանուշ Հակոբյանն ավարտեց այսպես՝ «Հայերին համախմբելու կարեւոր կարգախոսն է՝ մեր ուժը մեր հավաքականության մեջ է: Հիշեք՝ մենք կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»:
ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը շնորհավորեց երիտասարդ գործարարներին ու ողջունեց համախմբումը. «Իմ կարծիքով, հաջողության գրավականը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելն է: Դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ