Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք էլ միջազգային կառույցներում քվեարկել ենք Ղրիմը նվաճած Ռուսաստանի օգտին. «Հրապարակ»

Հուլիս 15,2016 10:29

Երբ Ղրիմի խնդիր ունեցող Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն Ադրբեջանում հայտարարում է, որ իր երկիրը «չի ճանաչում ԼՂՀ անկախությունը», պետք է դրան փիլիսոփայորեն վերաբերվել։ Մանավանդ՝ ժամանակին մենք էլ միջազգային կառույցներում քվեարկել ենք Ղրիմը նվաճած Ռուսաստանի օգտին, ավելի ճիշտ՝ նրան ագրեսոր չճանաչելու օգտին։ Բայց նաեւ նկատենք, որ այս հայտարարությունն էյֆորիայի մեջ չի գցել Ադրբեջանի նախագահին, եւ նա ոչ մի բառ չի արտաբերել Ուկրաինայի համար շատ կարեւոր՝ Ղրիմի եւ Դոնբասի հարցերի շուրջ։ Չ

է՞ որ որքան հաճելի ու կարեւոր է Ուկրաինայի հետ հարաբերությունների պահպանումը, նույնքան եւ գուցե առավել կարեւոր է Ռուսաստանի վերաբերմունքը։

Եվ դա քաջ գիտակցող Ալիեւը խուսափել է տարածաշրջանում հարցեր լուծող ռուսական կայսրությանը զայրացնելուց։ Վատ չէր լինի, եթե մերոնք էլ նույնքան ճկուն լինեին ու հայկական շահը գիտակցեին:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031