Այս օրերին Երեւանում է, այսպես կոչված, «Հարավսլավական սեւ ալիքի» ակնառու ներկայացուցիչներից մեկը՝ սերբ կինոռեժիսոր եւ սցենարիստ Ժելիմիր Ժիլնիկը: Օրերս Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ արվեստագետը զուգահեռներ տարավ Հայաստանի եւ իր հայրենիքի միջեւ. «Հարավսլավիայի տարածքում էլ պատերազմ եղավ, ինչպես ձեզ մոտ: Այն եւ նման է, եւ տարբեր ձեր Ղարաբաղյան խնդրից: Մենք ձեր երկրի հետ շատ ընդհանրություններ ունենք՝ հետխորհրդային ենք, քրիստոնյա ենք, փոքր կինոշուկա ունենք»,- ասաց արվեստագետը:
Նա շեշտեց, որ այսօր էլ շատ նկարելու բան կա՝ կրկին մոլեգնում են աղքատությունը, գործազրկությունը, մարդիկ երեխաներին կրթություն տալու խնդիր ունեն. «Այս շրջանն էլ սթրեսալի է, անապահով ու հարուստ՝ ինտրիգներով»:
Կարդացեք նաեւ
«Առավոտ»
Կարդացեք նաև
13.07.2016