Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ խմբակցությանը մաս կազմող եւս մի կուսակցություն է պաշտպանում Սամվել Բալասանյանին

Հուլիս 15,2016 08:54

ԺԱԿ հայտարարությունը Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Իր հերթական նիստում անդրադառնալով ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցի և Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ) կուսակցության՝ դաշինք կազմելու մասին հայտարարությանը՝ Ժողովրդավարություն և Աշխատանք կուսակցության (ԺԱԿ) նախագահությունը ողջունել է այդ նախաձեռնությունը և որոշել ակտիվորեն մասնակցել Գյումրու ավագանու ընտրություններին ու միավորվել ՀՀԿ թեկնածու, Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի շուրջ ձևավորվող նախընտրական դաշինքում:

Որպես սույն որոշման հիմնավորում՝ ԺԱԿ նախագահությունը անվերապահորեն կարևորել է թե՛ վերջին տարիներին Գյումրու համայնքային կյանքում արձանագրված համակողմանի առաջընթացի միտումները, թե՛ նաև ՀՀԿ-ի և նրա խորհրդարանական խմբակցությանը մաս կազմող մյուս կուսակցությունների հետ համագործակցության էլ ավելի ակտիվացումն ու սերտացումը:

ԺԱԿ մամլո ծառայություն

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ ավելի վաղ համանման հայտարարություններով հանդես են եկել նաեւ «Ազգային միաբանություն» եւ ՍԻՄ կուսակցությունները, որոնց ղեկավարները նույնպես, ինչպես ԺԱԿ կուսակցության ղեկավար Սպարտակ Մելիքյանը (լուսանկարում)՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031