«Մենք վճռականորեն դատապարտում ենք Նիսում տեղի ունեցած հարձակումը: Խորապես ցավակցում ենք զոհերի հարազատներին»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի խոսնակ Տիգրան Բալայանի Twitter-ի պաշտոնական էջում:
Երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 10:30-ի սահմաններում Ֆրանսիայի Նիս քաղաքում առափնյա Պրոմենադ դեզ Անգլե բուլվարում՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունից հետո բեռնատար ավտոմեքենան մխրճվել է հավաքված բազմության մեջ: bbc.com-ի հաղորդմամբ՝ կա առնվազն 80 զոհ, այդ թվում՝ երեխաներ, եւ առնվազն 50 վիրավոր կա, որոնցից 18-ը ծանր վիճակում են:
Վարորդը, որը նաև կրակել է բազմության վրա՝ ոչնչացվել է ոստիկանության կողմից:
Կարդացեք նաև
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկարաձգել է արտակարգ իրավիճակը եւս երեք ամսով: Այն երկրում հաստատվել էր անցած տարվա նոյեմբերին Փարիզում հարձակումներից հետո:
Nous condamnons fermement l'attentat a #Nice, nos condolences aux proches des victims. pic.twitter.com/4C7KFGOrJJ
— Tigran Balayan (@tbalayan) July 14, 2016