Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնական միջոցներ՝ երիկամային հիվանդությունների ժամանակ

Հուլիս 15,2016 13:00

Պիելոնեֆրիտը երիկամների ինֆեկցիոն բորբոքային հիվանդություն է: Այս հիվանդության զարգացումը միշտ կապվում է ինֆեկցիայի հետ եւ գլխավոր դեր է խաղում բակտերուրիան, որը կապ ունի աղիքային միկրոֆլորայի հետ (աղիքային ցուպիկ, էնտերոկոկեր): Ժողովրդական բժշկությունն առաջարկում է հետեւյալ բուժամիջոցները, որոնք կիրառելիս խորհրդակցեք նաեւ բժշկի հետ:

1.Վերցնել մեկական ճաշի գդալ տատրակ, արեւքուրիկ, մասուր, երեքնուկ, գարի, մանրացնել, լավ խառնել։ Ստացված խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, վրան կես լիտր եռացրած ջուր լցնել եւ ամանը ջրի մեջ դնելով` եռացնել 15 րոպե։ Սառեցնել սենյակային ջերմաստիճանում եւ քամել։ Խմել օրական 3 անգամ, 1-2 ճաշի գդալ։

2.Վերցնել հավասար քանակությամբ արեւքուրիկ, առյուծագի, ձիաձետ, մանուշակի տերեւներ եւ ծաղիկներ, լավ խառնել։ Խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, վրան լցնել 400 միլիգրամ եռացրած ջուր, ամանը դնել ջրի մեջ եւ 15 րոպե եռացնել։ 45 րոպե թողնել թրմվի, քամել։ Խմել օրական 4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո, կեսական բաժակ։

3.Վերցնել հավասար քանակությամբ տերեփուկի ծաղիկներ, հապալասի տերեւներ, տատրակ, մորու տերեւներ, եղինջ, կտավատի սերմեր։ Մանրացնել, լավ խառնել։ Խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, վրան կես լիտր եռացրած ջուր լցնել եւ 6 ժամ թրմել թերմոսի մեջ, քամել։ Խմել օրական 3 անգամ, ուտելուց հետո։
4.1 ճաշի գդալ հովվամաղախի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, 1 ժամ թողնել թրմվի, քամել։ Խմել օրական 3 անգամ, մեկական բաժակ։

erikam8+.1

5.1 ճաշի գդալ տերեփուկի ծաղիկների վրա լցնել 300 միլիգրամ եռացրած ջուր, 1 ժամ թողնել թրմվի, քամել։ Խմել տաք վիճակում, օրական 3-4 անգամ, կեսական բաժակ։ Այս եւ նախորդ դեղատոմսը կիրառել սուր պիելոնեֆրիտի դեպքում։
Երիկամի քարերի ժամանակ բժշկի հետ խորհրդակցելուց հետո կարող եք օգտագործել հետեւյալ բուժամիջոցները.

1. Երկու շաբաթվա ընթացքում՝ օրական 3 անգամ խմել մեկական ճաշի գդալ բողկի հյութ։

2. Կես կիլոգրամ վարսակի վրա ավելացնել 1 լիտր եռման ջուր եւ 1 ժամ եռացնել թույլ կրակի վրա։ Խմել օրական 3 անգամ, կեսական բաժակ։ Հեռացնում է երիկամների ավազն ու մանր քարերը։

3. Օրական 3 անգամ խմել մեկական բաժակ դդումի թարմ հյութ, կամ դդումի չորացրած կճեպը մանր կտրատել, վերցնել 2 ճաշի գդալ, վրան լցնել կես լիտր եռացրած ջուր եւ 3 ժամ թողնել թրմվի։ Խմել օրական 3 անգամ, մեկական բաժակ, երկու ամիս շարունակ։

4. Շատ օգտակար է ձմերուկը։ Երիկամային քարերի հեռացման նպատակով, բացի ձմերուկի միջուկից, օգտագործում են նաեւ կճեպը։ Այն չորացվում է եւ հարկ եղած դեպքում դրանից թուրմ է պատրաստվում։

5. Մաղադանոսի թուրմը կարելի է խմել ցանկացած քանակությամբ։

6. Մասուրի չորացրած հատիկներից վերցնել 2 ճաշի գդալ, վրան լցնել 2 բաժակ եռման ջուր, թողնել թրմվի 6-8 ժամ, տրորել, քամել, խմել օրական 4 անգամ, ուտելուց առաջ, ամեն անգամ 1/2 բաժակ։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

14.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031