Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքրած կարտոֆիլը եփել եռացրած ջրում, այն կպահպանի C վիտամինի 35 տոկոսը

Հուլիս 15,2016 12:30

 

Կեղեւով եփված կարտոֆիլի մեջ պահպանվում են ոչ միայն վիտամինները, այլեւ կալիումական աղերը, որոնք կանոնավորում են սրտի աշխատանքը

kartofil-2

Կարտոֆիլի օգտակարության մասին հաճախ է խոսվում: Կարտոֆիլի բաղադրության մեջ մտնում է 77 տոկոս ջուր, 20 տոկոս ածխաջրեր, 2-3 տոկոս ազոտային նյութեր, բջջանք, ճարպեր, վիտամիններ, սպիտակուցներ, միկրո-մակրո տարրեր։  Այն պարունակում է նաեւ կարոտենոիդներ, որոնք օգտակար են սրտի եւ մի շարք ներքին օրգանների համար: Սակայն կարտոֆիլը բարձրացնում է գլյուկոզայի մակարդակը, եւ նրա չարաշահումը հանգեցնում է ճարպակալման: Ճարպակալումն էլ իր հերթին՝ ճնշում է կատարում սրտի վրա:

Օգտակարությունն էլ ավելի պահպանելու համար կարող եք հետեւել կարտոֆիլը եփելու մի քանի կանոնի:

Նորահաս կարտոֆիլը հեշտությամբ կմաքրվի, եթե ջրով լվանալուց հետո լցնեք գործվածքե տոպրակի մեջ, ավելացնեք նաեւ խոշոր աղ, տոպրակի բերանը կապեք եւ մի քանի րոպե գլորեք սեղանի վրա:

Որպեսզի կարտոֆիլը մաքրելիս ձեռքերը չսեւանան, պետք է մինչեւ այդ ձեռքերը թաթախել քացախի մեջ եւ թողնել, որ այն չորանա` առանց սրբելու:

Մաքրած կարտոֆիլը եփել եռացրած ջրում, այն կպահպանի C վիտամինի 35 տոկոսը, իսկ սառը ջրում` կպահպանի ընդամենը 7 տոկոսը:

Կեղեւով եփված կարտոֆիլի մեջ պահպանվում են ոչ միայն վիտամինները, այլեւ կալիումական աղերը, որոնք կանոնավորում են սրտի աշխատանքը եւ ռիթմը:

Կեղեւած կարտոֆիլը չի սեւանա, եթե պահվի աղաջրի մեջ:

Որպեսզի աղցանի համար եփած կարտոֆիլը չգունափոխվի, եփվելուց 10-15 րոպե հետո ջրի մեջ մի քիչ քացախ լցրեք, իսկ որպեսզի համաչափ եփվի, լվանալուց հետ ծակծկեք պատառաքաղով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

14.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031