Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հպարտորեն ու ջանասիրաբար ենք անում մեր գործը, որպեսզի «Մարաթուկ»-ը հարատևի»

Հուլիս 14,2016 23:20

Մգրո Սարգսյանի անվան ազգագրական երգի-պարի «Մարաթուկ» համույթը հուլիսի 15-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա հաշվետու համերգով:

«Համույթում տարբեր տարիքային խմբեր կան, ինչը վկայում է այն մասին, որ ազգագրական երգ ու պարի ոգին սահմաններ չի ճանաչում: Մենք ջանք ու եռանդ չենք խնայում ազգագրականի նկատմամբ առանձնակի սեր տածող կրտսեր և ավագ սերնդի ներկայացուցիչների մեջ հայրենասիրության գաղափարն ամրապնդելու համար»,- «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարաթուկ» համույթի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանը:

«Ազգը պահպանվում է իր լեզվով ու մշակույթով,- հավելեց համույթի խմբավար Արուս Վանյանը.- իմ կարծիքով մենք ազգանվեր գործ ենք անում՝ սերունդներին փոխանցելով մեր ազգայինը՝ իր ողջ համ ու հոտով: Հպարտորեն ու ջանասիրաբար ենք անում մեր գործը, որպեսզի «Մարաթուկ»-ը հարատևի»:

Համույթի մենակատար Ավետիս Ասլանյանի համոզմամբ՝ արտերկրում գտնվող ցանկացած հայի համար երազանք է կանգնել «Մարաթուկ»-ի նման համույթի կողքին. «Մեզնից ամեն ինչ կարող են խլել, բայց մեր արվեստը չեն կարող: Մենք հիմա երգում ենք Մարաթուկի համար, իսկ վաղը Մարաթուկից երգելու ենք աշխարհի համար»,- ասաց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031