Հունիսի 15-ին, ժամը 11.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը եւ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Թեման` ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո առաջացած աշխարհաքաղաքական նոր իրավիճակը, Հարավային Կովկասում հնարավոր զարգացումները եւ դրանց անդրադարձը ԼՂՀ հարցի վրա:
Հաղորդումը վարում է Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: