MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» մրցակցի դաշտում 0-2 հաշվով պարտվել է «Վանկուվերին»: Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը նախ հաշիվը կրճատելու, ապա հավասարեցնելու մի քանի հնարավորություն է ունեցել, որոնք չի կարողացել օգտագործել: Իսկ հանդիպման լրացուցիչ ժամանակում նրա հուժկու հարվածը ցնցել է «Վանկուվերի» դարպասի հորիզոնական ձողը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ