Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուդիկ Հյուսնունց. Ազգային տուրքը մնալու է թղթի վրա

Հուլիս 14,2016 21:07

«Ազգային տուրքը ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ մաս է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:

Հիշեցնենք՝ ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը մի քանի այլ պատգամավորների հետ միասին Զինված ուժերի ֆինանսավորումը ավելացնելու նպատակով մի քանի այլ պատգամավորների հետ առաջարկում է ստեղծել ազգային տուրքի գաղափար, երբ եկամտի ինչ-որ մաս պարտադիր կուղղվի պաշտպանության կարիքների:

Ռուդիկ Հյուսնունցը բերեց Իսրայելի օրինակը, երբ որտեղ այդ գաղափարը հազարավոր տարիներ շարունակ գործում է՝ նշելով, որ այն նաեւ հայ առաքելական եկեղեցին ունի: Սակայն ըստ նրա, ազգային տուրքի գաղափարը մնալու է թղթի վրա. «Իսրայելի քաղաքացին չի մտածում՝ ռաբբին լա՞վն է, վա՞տն է, իր նվիրած փողը հասնո՞ւմ է, չի հասնո՞ւմ: Մենք  այդ բարդույթն ունենք. մի կոպեկ կտանք 11 կոպեկի կքննադատենք: Իրենք իրենց հարցերը երկնայինի հետ լուծել են ու տալիս են անմնացորդ, տալիս են այդ գաղափարին: Եվ այն մարդիկ, որոնք չարաշահում կամ մսխում են այդ գումարները իրենք թողնում են աստծո դատաստանին»:

Պատգամավորը նշեց, որ արցախցիները բանակին տալիս են ամենագլխավորը՝ կյանքը, ընտանիքը, երեխային: Ըստ նրա, ազգային տուրքին անցնելու համար ժամանակ է պետք, այն մի անգամից չի կարող իրագործվել. «Մենք ոչ թե իրար պետք է բռնադատենք՝ դու տալիս ես, դու չես տալիս: Դա ճանապարհ է, որ մենք պետք է գնանք, լավ ճանապարհ է, ծանր ճանապարհ է: Բայց միակ ճանապարհն է, այս տարածաշրջանում  շրջապատված խավար կրոնական հարեւաններով, մենք պետք է կարողանանք մեր համազգային ջանքերը, մեր նյութատեխնիկական միասնությունը, հոգեւոր եւ մշակութային միասնությունը իմի բերել: Դա միայն փողին չի վերաբերվում: Լավ գաղափար է, շատ լավ գաղափար է, բայց եկեղեցի-հասարակություն կապը պետք է այնքան սերտաճի, որ մեկ մարմին մեկ հոգի դառնալուց հետո կարող ենք այդ գաղափարը ի կատար ածել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արուսյակ says:

    Էղածը մի՛ լափեք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031