Ավտոարշավներով հետաքրքրվողները անշուշտ տեղյակ են, որ «Formula One Group » ընկերությունը մրցումներ կազմակերպելու ընթացքում արդեն բավականին ժամանակ հսկայական կորուստներ է կրում եւ այդ պատճառով դեռ 2015 թվականից ավտոարշավի գնորդ է փնտրում:
«F1»-ի արշավներն ակտիվորեն լուսաբանող լրագրող Ջո Սավարը տեղեկացնում է, որ օրերս «Apple»-ը դարձել է այն ձեռք բերել ցանկացող թեկնածուներից մեկը: Հնարավոր գործարքի մանրամասների մասին ոչինչ չի ասվում, սակայն լրագրողի փոխանցմամբ, ներկայումս Բրիտանիայի Պրինս-Գեյթում գտնվող գլխամասային գրասենյակում ամենայն լրջությամբ ուսումնասիրվում են «Apple» ընկերության առաջարկները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ clipset.20minutos.es-ի