Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանի հայտարարությունը Գյումրիում. կնվազեն սրտային վիրաբուժության գները (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 14,2016 19:22

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա մասնակցեց իր գերատեսչությանը ենթարկվող «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի տարածաշրջանային լաբորատորիայի շենքի վերաբացմանը, այնուհետ այցելեց Գյումրի բժշկական կենտրոն: Այստեղ նախարարը հանդես եկավ մի կարևոր հայտարարությամբ՝ ինվազիվ սրտային վիրաբուժության գնային քաղաքականության վերանայման մասին:

Արմեն Մուրադյան 2 Արմեն Մուրադյան 3 Արմեն Մուրադյան 5 Արմեն Մուրադյան

«Ինվազիվ սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը պետք է վերանայվի ՝ հաշվի առնելով այն, որ մենք տալիս են միջազգային չափորոշիչներին համապատասխան որակ, սա ես հաստատուն եմ ձեզ ասում, բայց ծախսարդյունավետության պատճառով չենք կարող նրան համահունչ մատչելիությունն ապահովել:

Ուստի որակը պահպանելու պարագայում մենք անհրաժեշտություն ունենք այսօր գնային փոփոխությունների: Սա կարևոր է, քանի որ դեպի մայրաքաղաք ու նաև այլ երկրներ ուղևորվող մեր հիվանդները փաստացի չեն կարողանում ստանալ այն օգնությունը, որի համար պատրաստ կան և հարթակներ, և հզորություններ, և բարձրակարգ մասնագիտական ունակություններ ունեցող բժիշկները: Կարծում եմ, որ մոտ օրերս պիտի լինեն համապատասխան փոփոխությունները, մեր բնակիչները պետք է կարողանան ստանան մեր երկրում ամենազարգացած բժշկական օգնություններից սրտային վիրաբուժության օգնությունը իրենց երկրում, մասնավորապես իրենց քաղաքում: Գյումրիի մասին է խոսքը, որտեղ բացի պարզ վիրաբուժական մեթոդներից շատ զարգացած է նեղ վիրաբուժական մեթոդներից կրծքային վիրաբուժությունը, կրծքավանդակի հետ կապված խնդիրների վիրաբուժությունը, ուռոլոգիան է զարգանում, և, իհարկե, նաև սրտային վիրաբուժությունը»:

Թե ինչքան կէժանանան գները, նախարարն ասաց, որ վաղը քննարկում կկազմակերպեն մատակարարների ու բուժօգնությունն իրականացնողների հետ, շաբաթվա սկզբին կունենան մեկնարկային հնարավոր տարբերակը: «Առաջին հերթին կվերանայենք պետական պատվերի գները, և շուկայական գները կարծում եմ, որ նրա հետ մեկտեղ պիտի փոխվեն: Շուկային ուղղակի չենք խառնվելու, բայց պետական ամբողջ ծառայությունների գները մենք կվերանայնեք և կնվազեցնենք՝ հաշվի առնելով նվազագույն որակի ապահովումը: Այսինքն` այն պարագայում, որից ներքև որակական փոփոխությունները չեն կարող ազդել հետագա բուժման վրա», -ասաց նախարարը:

Գյումրի բժշկական կենտրոնի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ էլ նախարարն ասաց. «Շատ բարձր որակ ունենք, բայց որակը, երբ որ գնային քաղաքականության մեջ, գին-որակ փոխհարաբերության մեջ սկսում է նվազել, իհարկե, կարող է արտահոսք սկսվել հիվանդների Գյումրիից դեպի այլ քաղաքներ: Պետք է առաջնահերթ, մեզ համար գերակա ուղղություններից մեկն է Գյումրիում սրտային վիրաբուժությունը զարգացնել, այդ պատճառով ամբողջ սարքերը ձեզ մոտ տեղադրված են, վաղը ևեթ նախարարությունում այդ հարցին կանդրադառնանք, բոլոր հաստատություններն, անպայման, կմասնակցեն, որոնք որ սրտային ինվազիայով են զբաղվում: Պետք է, անպայման, մատչելիության խնդիրը համահունչ զարգանա որակին: Մենք ունենք բարձր որակ, բայց մատչելիության պարագայում սկսել ենք զիջել, պետք է կարողանանք և մատակարարողների հետ, և ձեր հաստատուն ծախսերի մեջ փոփոխություններ անել, ուղղակի մատչելի լինեն այդ ծառայությունը, որ մատուցում եք»:

Արմեն Մուրադյանը փաստելով, որ մատչելիության տեսանկյունից Գյումրի բժշկական կենտրոնը սկսել է զիջել հարևան երկրներին, անգամ մայրաքաղաքի առանձին կլինիկաներին, նախազգուշացրեց. «Գնային նվազեցման խնդիրը լուծեք, որ կարողանանք մրցունակ մնալ դաշտում, հակառակ դեպքում դուք մշտապես լինելու եք բարձր որակով միայնակ նստած՝ առանց որևէ բժշկական օգնության, քանակական ավելացման, որը մտահոգիչ է, եթե դուք ունեք նման հզորություններ, որ կարող եք օրական տաս վիրահատություն իրականացնել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031