Երեւան քաղաքի Երկմալյան 6 հասցեում գրանցված «Սան հոլդինգ» ՍՊԸ-ն գումարի բռնագանձման պահանջով դատի է տվել Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում գործող «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այդ քաղաքացիական հայցով վճռի հրապարակման օր է նշանակված հուլիսի 15-ը:
Նախկինում հայտնել ենք, որ մատուցված ծառայությունների դիմաց տարբեր ընկերություններ դատի են տվել բենտոնիտի կոմբինատին: 2009 թվականին վրացիները խորհրդային տարիներին հզոր Իջեւանի բենտոնիտ կոմբինատից արտադրական հոսքագիծ են գնել, որը տրվել է ադրբեջանցիներին: Այդ հոսքագիծը բենտոնիտի փոշի է արտադրում Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Գրեթե ինչպես միշտ, Ոսկանի նյութից բան չհասկացվեց:
Մեկը հեռուստացույցը տանում է նորոգման, վարպետի մոտ: Վերջինս հարցնում է՝ ո՞րն է խնդիրը: Սա էլ ասում է՝ նստած մեխով ականջս էի քորում, մեկ էլ հեռուստացույցի ձայնը կորավ: 6000-ից ավել մարդ հասկացավ գրածի իմաստը….