Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսավարողներին տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ

Հուլիս 14,2016 18:35

ՀՀ ԳՆ  սննդամթերքի անվտանգության պետական Ծառայության նախաձեռնությամբ հուլիսի 14-ին կազմակերպվել է հանդիպում ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների հետ, որին ներկա էր նաև «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Քննարկման թեմա ոչ ալկոհոլային ըմպելիքների շուկայում իրավիճակի բարելավումն ու թերությունների վերացումն էր:

Հանդիպման մասնակիցները, մինչ օրակարգային խնդրին անդրադառնալը, ողջունել են վերահսկող կառույցի, հասարակական կազմակերպության և արտադրողների միջև քննարկման եռակողմ ձևաչափը՝ համարելով այն համագործակցության արդյունավետ միջոց: Ծառայության ներկայացուցիչները խոսել են արտադրության բոլոր փուլերում բարեխիղճ աշխատելու և սահմանված նորմերին հետևելու կարևորության մասին՝ տնտեսավարողներին ներկայացնելով անվտանգության պահպանման տեսանկյունից ամենակարևոր գործոնները, այն է՝ վերահսկողություն արտադրության մեջ օգտագործվող ջրի, ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների բաղադրիչների նկատմամբ (պետք է համապատասխանեն սահմանված թույլատրելի չափորոշիչներին), տարան (շիշը, որի մեջ լցվում են ըմպելիքները), որը նույնպես պետք է թույլատրելի լինի ըմպելիքների շշալցման համար անվտանգության տեսանկյունից և ունենա համապատասխանության սերտիֆիկատ, տարածքի և աշխատակիցների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը և այլն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայտնաբերված անհամապատասխանություններն ու թերացումները, դրանց պատճառներն ու արագ լուծման հնարավոր ուղիները, տրվել են հանձնարարականներ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա քայլերի  վերաբերյալ. մասնավորապես՝ տնտեսավարողները պետք է սեղմ ժամկետում՝ հաջորդ շաբաթվա ընթացքում, ներկայացնեն իրենց արտադրական գործունեության ընդհանուր պատկերը, որպեսզի Ծառայությունը կարողանա հասկանալ արտադրության կազմակերպման թույլ կողմերը, ուղղորդի դեպի ճիշտ լուծումներ, վերահսկի դրանց արագ կարգավորումը։

Ծառայությունը հետամուտ կլինի տրված հանձնարարականների ժամանակին ու  հստակ կատարմանը և թերացումների դեպքում կդիմի առավել խիստ միջոցների:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031