ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանում եւ Իրանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման խնդիրներին:
Կողմերը կարեւորել են երկու երկրների ինստիտուտների համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր՝ նախանշելով փոխգործակցությունը զարգացնելու հնարավոր ուղղություններ: Քննարկվել է նաեւ Իրանի՝ Հայաստանում անազատության մեջ գտնվող քաղաքացիների իրավական պաշտպանվածության հարցը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել երկկողմանի համագործակցությունը՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու, դրանց կողմերի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, մարդու իրավունքների խախտումների վերացմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու միջոցով:
Կարդացեք նաև
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ