Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղավնաձորում այս տարի որոշ գյուղացիներ խաղողի այգիները չեն մշակել

Հուլիս 14,2016 18:06

Այս տարի շատ խաղողագործներ այգիները չեն մշակել ու չեն էլ ոռոգում: Նախ ոռոգման համար գումար չունեն, քանի որ խաղող մթերողը դեռ անցյալ տարվա մթերած խաղողի գումարները գյուղացիներին չեն վճարել եւ երկրորդ՝ անցյալ տարվա դժվարությունները աչքի առաջ են: Այգիները չեն մշակել Աղավնաձոր գյուղում, հարեւան գյուղերի որոշ գյուղացիներ` նույնպես: Կան գյուղացիներ, որոնք արդեն մի քանի անգամ, կանոնավոր կատարել են այգու սրսկումները, բայց շատերը դա էլ չեն արել, կրկին գումար չունենալու պատճառով:

Աղավնաձորցի խաղողագործներին պարտք է «Վեդի Ալկո» ընկերությունը, որն այս գյուղից մոտ 1000 տոննա խաղող է մթերել: Չնայած, հանուն արդարության, աղավնաձորցիները նշեցին, որ «Վեդի Ալկո»-ի ղեկավարությունը մթերելու ժամանակ գումարի վճարման ժամանակացույց հստակ չի նշել, այլ` խաղողագործներին ասել է, որ մթերում է, որպեսզի բերքը չփչանա, իսկ թե, երբ կարող է վճարումն անել, ընկերության ղեկավարությունը չի կարողացել ասել:

Աղավնաձորցիների խոսքերով, ընկերությունը նույնիսկ առաջարկել է մթերած խաղողի դիմաց պատրաստի արտադրանքով վերադարձնել: Բայց գյուղացիներին ձեռնտու չէ այդ տարբերակը, քանի որ իրացման խնդիր ունեն:

Օրինակ` հարեւան Արենի գյուղի խաղողագործները կարող են իրացման խնդիրը լուծել, քանի որ մայրուղու վրա են եւ վաճառքի տեսանկյունից գյուղի տեղանքը հարմար է: Այդ պատճառով, ինչպես նշում են մեր զրուցակիցները, Արենին այդ խնդիրը գոնե մասամբ լուծում է: Իսկ Աղավնաձորը բավականին հեռու է կենտրոնական մայրուղուց եւ մարդիկ անգամ ճանապարհին վաճառելու համար դժվարությունների առաջ են կանգնում:

Aravot.am-ի հետ զրույցում Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանն ասաց, որ իրենց գյուղում այո կան մարդիկ, որ հիասթափվել են, սակայն, եթե այս աշնանն էլ նույնը կրկնվի, ինչ նախորդ տարի էր, երբ մարդկանց խաղողը տոննաներով մնացել էր եւ մթերող չէր գտնվում, ապա մեծ թվով այգեգործներ այլեւս չեն մշակի այգիները:

Թե գյուղացիների մթերած խաղողի դիմաց «Վեդի Ալկոն» երբ է պատրաստվում վճարել, պարզել չհաջողվեց` մեր հեռախոսազանգերը անպատասխան մնալու պատճառով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031