Հուլիսի 14-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում կայացած ասուլիսի ժամանակ աշխարհահռչակ կինոդերասանուհի Ժակլին Բիսեթն անդրադարձավ նաեւ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեին: Դերասանուհու համոզմամբ, այդ որոշումը «կխփի» Մեծ Բրիտանիայի թատրոնին եւ շոու-բիզնեսին, որովհետեւ գուցե պակասեն միջազգային ֆոնդերից ներդրումները:
«Ոչ ոք չգիտի, թե հետո ինչ է լինելու, իրականում այդ ամենը մեծ դժվարություն է առաջացնելու: Աշխարհը շատ է փոխվել, երբ պարկից կատուն դուրս է պրծնում, էլ ներս մտցնելը հնարավոր չէ: Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից շատ կազդի երկրի մշակութային կյանքի վրա: Թյուր է պատկերացումը, երբ մտածում ես, թե քեզ «պարսպապատելուց» հետո ամեն ինչ առաջվա նման կլինի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ