Բաքու կատարած այցելության ընթացքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում է 112.ua կայքը։
Խոսելով հակամարտության մասին՝ Պորոշենկոն ասել է հետևյալը. «Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ Ուկրաինան չի ճանաչում և չի ընդունի Լեռնային Ղարաբաղի համապատասխան փաստաթղթերը, ինչի մասին մենք խոսել ենք և ողջունում ենք Ղրիմի հարցով Ադրբեջանի համանման որոշումը»։
Նախագահները պայմանավորվել են համաձայնեցնել և համակարգել պետությունների դիրքորոշումներն ու բազմակողմ ձևաչափով ընդլայնել փոխգործակցությունը։
Պորոշենկոն ասել է նաև, որ Ադրբեջանը կարող է անվերապահ աջակցություն ընկալել Ուկրաինայից 2016-2017թթ., երբ Ուկրաինան կլինի ՄԱԿ ԱԽ անդամ։
Սրա դեպքը ավելի ծանր է, ոչ մի հույս: