Լրահոս
Օրվա լրահոսը

Chatham House-ի զեկույցը՝ Ապրիլյան պատերազմի մասին. Սիվիլնեթ

Հուլիս 14,2016 17:44

Բրիտանական Chatham House հեղինակավոր վերլուծական կենտրոնը հրապարակել է Լոուրենս Բրոյերսի (Laurence Broers) հեղինակած զեկույցը Ղարաբաղյան հակամարտության մասին, որում ուսումնասիրվել են Ապրիլյան քառօրյա պատերազմի համատեքստը, դինամիկան և հետևանքները՝ շեշտադրելով տեղական գործոնները: «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. շարժվելով դեպի պատերազմ» խորագրով զեկույցը փորձում է պատասխանել երեք հարցի.

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա անվտանգության և միջնորդական համակարգերը թուլացել այն աստիճանի, որ բռնության բռնկումները դարձել են պարբերական և մեծապես լայնամասշտաբ:

Բանակցությունները շարունակում են փակուղում մնալ՝ առանց կողմերի դիրքորոշումներում հիմնարար փոփոխության

Զեկույցի հեղինակները հակված են մտածելու, որ ԼՂ հակամարտությունը սպառնում է տարածաշրջանային և, առհասարակ, եվրոպական անվտանգությանը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են անվտանգության վտանգավոր վակուումի մեջ, որը պետք է լցվի միջազգային բազմակողմ գործողություններով: Ստորև հեղինակների եզրահանգումները, որոնք ներկայացված են զեկույցի համառոտագրության մեջ.

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որում ներգրավված են Հայաստանն ու Ադրբեջանը, մեծապես սպառնում է տարածաշրջանային և եվրոպական անվտանգությանը: Ապրիլի սկզբին բռնության բռնկումից հետո միջազգային ուժերը փխրուն զինադադարի կայունացումից անցել են պատերազմի կանխարգելման:

Բանակցությունները շարունակում են փակուղում մնալ՝ առանց կողմերի դիրքորոշումներում հիմնարար փոփոխության՝ սկսած 1990-ականների սկզբից: Որպես հետևանք՝ ավելի զայրացած և վերազինված Ադրբեջանը շփման գծում ռազմական գործողությունները դիտարկում է որպես ազդեցության իր միակ լծակը, որի միջոցով կարող է դիմակայել «սառեցված հակամարտության» անորոշ ձգձգմանը:

Ադրբեջանը ապրիլի 2–5-ի իր գործողությունները ներկայացնում է որպես մարտավարական հաղթանակ և հոգեբանական ճեղքում: Չնայած 1994-ից ի վեր առաջին անգամ մի կողմից մյուսին չնչին տարածքներ են անցել, տեղում ռազմավարական նշանակության առումով քիչ բան է փոխվել:

1990-ականների կեսին ԵԱՀԿ-ին տրված՝ զինադադարի պահպանմանը հետևելու մանդատը սահմանափակ է և հնացած:

Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են անվտանգության վտանգավոր վակուումի մեջ, որը պետք է լցվի միջազգային բազմակողմ գործողություններով:

Ինստիտուցիոնալ և ընթացակարգային անգործությունը, աշխարհաքաղաքական մրցակցությունը հարևան տարածքներում, կողմերի ցինիզմն ու խոր անվստահությունը միմյանց նկատմամբ, չբարեփոխված վերնախավերի կողմից խորհրդանշական ազգայնականությունից շահաբաժիններ ստանալը շարունակում են լինել ստատուս քվոյի բանակցային այլընտրանքի լուրջ խոչընդոտ:

Պատրաստեց Ստելլա Մեհրաբեկյանը

 

Նյութի մանրամասները կարդացեք  Սիվիլնեթի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031