Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե քննարկվում է Գետաշենի եւ Մարտունաշենի վերադարձի հարցը». Գագիկ Հարությունյան

Հուլիս 14,2016 17:14

«Ավելորդ անհանգստություն կա Արցախի խնդրի շուրջ. դա բնական է, որովհետեւ բանակցային գործընթացն ակտիվացել է: Ճիշտ է, Լավրովը գնաց Բաքու, որոշ խոսքեր ասեց, որոնք կարող են անհանգստության առիթ լինել, բայց որոշիչ է մեր դիրքորոշումը` Արցախը որեւէ մեկ օր չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ: Բանակցային նոր գործընթաց է սկսվել, բայց այնպես չի, որ Փարիզում ստորագրելու են ինչ-որ թուղթ, ու դրանով ամեն ինչ վերջանալու է»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր` հուլիսի 14-ին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Ըստ նրա` Ղարաբաղում հողեր հանձնելու մասին խոսք չկա, իսկ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ չէ, քանի որ գործընթացը խոշոր դերակատարների վերահսկողության ներքո է. «Նրանք շահագրգռված չեն, որ պատերազմ սկսվի: Իսկ Ռուսաստանին հատկապես ձեռնտու է խաղաղությունը: Խաղաղությունը ենթադրում է փոխզիջումներ, ցավալի է, բայց փաստ: Այլ է հարցը, թե ինչ գին ունեն այդ փոխզիջումները»:

Նկատառման շուրջ, թե ըստ որոշ քաղաքագետների` բանակցային սեղանին դրված է Կազանի փաստաթուղթը, Հարությունյանն ասաց. «Չի կարելի բացառել որեւէ փաստաթղթի լինելը սեղանին: Բայց եթե պետք է լիներ, ինչո՞ւ չեղավ Կազանում: Բոլոր փաստաթղթերով երեւի փորձելու են ընդհանրական եզրակացության գալ: Մադրիդյան եւ կազանյան փաստաթղթերի հիման վրա կարող է ծնվել մեկ այլ տրամաբանության փաստաթուղթ»:

Փորձագետի համոզմամբ` Գետաշենի եւ Մարտունաշենի վերադարձի խնդիրը մշտապես պետք է խաղաթուղթ լինի Արցախի հարցով բանակցություններում. «Չեմ բացառում, որ այն ինչ-որ կերպ քննարկվում է բանակցությունների ընթացքում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031