Լրահոս
Օրվա լրահոսը

Stratfor. «Ադրբեջանը հազիվ թե հանդուրժի անարդյունք բանակցությունների ևս մեկ փուլ». «Ազատություն» ռադիոկայան

Հուլիս 14,2016 17:07

Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակվում են ողջ թափով, արձանագրում են ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի մասնագետները` մատնանշելով այն լավատեսական հայտարարությունները, որ այս շաբաթ Բաքվում հնչեցրեցին Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:

«Դա իհարկե լավ նախանշան է, սակայն մանրամասների և գործողությունների բացակայության պայմաններում խնդրի երկարաժամկետ լուծման հեռանկարների հանդեպ թերահավատությունն արդարացված է», – նշում են ամերիկացի փորձագետները Stratfor-ի կայքում զետեղված հոդվածում` մեկ անգամ ևս ընդգծելով, որ տարիներ շարունակ փակուղում գտնվող բանակցությունները ակտիվացան ապրիլյան պատերազմից հետո:

«Ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձություններից հետո ռազմի դաշտում իրադրությունը բավական հանգիստ է: Դիվանագիտական ասպարեզում, սակայն, ակտիվ զարգացումներ են: Ճիշտ է, Ադրբեջանը, որ բավարարված չէր 1994 թվականին կնքված հրադադարի պայմաններից, չկարողացավ [ապրիլին] լուրջ տարածքային ձեռքբերումների հասնել, բայց և այնպես նրան հաջողվեց Հայաստանին հանկարծակիի բերել և նոր լիցք հաղորդել բանակցություններին», – նշում են փորձագետները` նկատելով, որ բանակցային գործընթացի ամենատեսանելի արդյունքը Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ամենամսյա հանդիպումներն են:

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031