Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանի ընտանիքը թանկարժեք նվերներն ԱՄՆ-ից է ստանում (Տեսանյութ)

Հուլիս 14,2016 16:15

Օրերս «Հետք»-ն անդրադարձել էր որոշ նախարարների, փոխնախարարների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց թանկարժեք նվերներին, նկատելով, որ այդ նվիրատվությունները բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց անուններով չեն գրանցում:

Ըստ «Հետքի»-ի հրապարակման եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի, 2014թ.-ից հետո, երբ Արմեն Մուրադյանը ստանձնեց առողջապահության նախարարի պաշտոնը, նրա ընտանիքը նվեր է ստացել մոտ 43 000 ԱՄՆ դոլար: 2014թ.-ին Արմեն Մուրադյանի կինը՝ Ելենա Ամիրխանյանը, նվեր է ստացել 15 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2015-ին՝ եւս 10 հազար: 2014-ին 4,3 մլն դրամի նվեր է ստացել նաեւ նախարարի մայրը՝ Լիլիա Չիլինգարյանը, իսկ դուստրը՝ Գայանեն, նույն տարում ստացել է 4 հազար ԱՄՆ դոլար, իսկ հաջորդ տարում՝ եւս 5000 դոլար:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հստակեցրեց թանկարժեք նվերների աղբյուրը:

Aravot.am-ը Մուրադյանին խնդրեց պարզաբանել՝ թե ի՞նչ նվիրատվություններ են եւ արդյոք նախարար դառնալուց առաջ է՞լ էր նրա ընտանիքը նման նվերներ ստանում:

«Սիրով ձեզ հետ կկիսվեմ, եթե այդքան հետաքրքրում է իմ ընտանեկան խնդիրները»,-ասաց Մուրադյանը:

«Կնոջս ամբողջ ընտանիքը 95 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Մայրը, քեռին, լուսահոգի տատիկը, նրանց ընտանիքները ստեղծվեցին, եւ կարծում եմ՝ տարեկան մեկ անգամ ե՛ւ քրոջը, ե՛ւ իրենց զարմիկներին կարող են նվեր անել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031