Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Սամվել Բալասանյանը ԲՀԿ-ի կադր չէ»

Հուլիս 14,2016 16:09

Վանաձորի եւ Գյումրիի ընտրություններում նկատվող քաղաքական ակտիվությունը, որը դրսեւորվում է նաեւ նոր եւ մոռացված քաղաքական ուժերի ասպարեզ գալով, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը պայմանավորում է համայնքների խոշորացում ծրագրով: Աշնանը Հայաստանի մի քանի խոշոր համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին իր դիտարկումները, իշխող ուժի ներկայացուցիչ պատգամավորն այսօր բարձրաձայնեց «Բլից ինֆո» մամուլի ակումբում:

Սուքիաս Ավետիսյանը խորհրդարանական վերջին «բանավեճերը»`«ես եմ միակ ընդդիմությունը», «շիշը կխփեմ գլխիդ`համբալ» եւ համանման դրսեւորումներով, եւս պայմանավորում է ՏԻՄ ընտրություններով. «Նոր քաղաքական ուժեր կան, որոնք հանրությանը անհայտ են, եւ մտածում են, որ այդ երկու քաղաքների ընտրություններում կհնչեցվեն գոնե իրենց կուսակցությունների անունները, որ մարդիկ սովորեն մինչ 2018-ի ապրիլ»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը` ՀՀԿ-ն էլ սատարում է Գյումրու գործող քաղաքապետին, որը հայտնի է որպես ԲՀԿ-ի կադր, ինչպես նաեւ Գյումրիում ՀՀԿ-ի հետ դաշինքի անդամ պատգամավորներ Խոսրով Հարությունյանի եւ Արտաշես Գեղամյանի ղեկավարած կուսակցությունները նույնպես դրական չեն ընկալվում հասարակական շրջանակներում, ինչպե՞ս է ՀՀԿ-ն պայքարելու հաղթանակի համար, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Արդեն հասարակությունն ինքը կորոշի՝ ով ինչքանով է դրական: Ես չեմ ուզում գնահատականներ տալ, այնպես չէ, որ Սամվել Բալասանյանը ԲՀԿ-ի կադր է, դա սխալ է, որովհետեւ Բալասանյանը, երբ մտել է քաղաքականություն, որեւէ կուսակցության անդամ չի եղել: Իհարկե քաղաքական ուժերի պայքար է, եւ բնական է՝ ՀՀԿ-ն Գյումրիում ինչքան էլ քաղաքական ուժերի հետ համագործակցի, չմոռանանք, որ մարդիկ մեկը մյուսին ճանաչում են, եւ կարեւոր է, թե ավագանու ցուցակում ովքեր կլինեն: Անձերի հետեւից գնալու խնդիր կա, ոչ թե քաղաքական ուժի»:

Հիշեցնենք, որ մինչեւ ԲՀԿ-ին անդամակցելը, Սամվել Բալասանյանի «ճակատին գրված էր» ՕԵԿ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031