Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետին գոհացնելու մասին իրեն հարց տվեք, ի՞նչ է նշանակում վարչապետին չի գոհացնում» (Տեսանյութ)

Հուլիս 14,2016 15:39

Այսօր կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանի՝ Հյուսիս-Հարավ ծրագրի մասին զեկուցելիս բորբոքված ասաց, որ ծրագրի կապալառուն՝ իսպանական ընկերությունը չարիք է: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացնում է «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն էս-էյ» կազմակերպությունը:

Նիստից հետո փոխնախարար Առաքելյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թեմային, ոչ մի կերպ չհամաձայնվեց վարչապետի կարծիքին՝ թե ընկերությունը չարիք է:

Փոխնախարարն ասաց, որ Տրանշ 1-ի՝ Արտաշատ-Երեւան եւ Երեւան-Աշտարակ շինարարության ժամանակ, ընկերությունը թերություններ է թույլ տվել, եւ 70 միլիոն դոլարի շինարարության պարագայում, ընկերությունից պահումներ է կատարվել 6 միլիոնի չափով գումար:

Մանրամասն՝ տեսանյութում

Իսկ թե ինչո՞ւ է վարչապետի համար այդ ընկերությունը չարիք, Առաքելյանն ասաց, որ վարչապետն այցելել է Աշտարակ–Թալին Տրանշ 2-ի շինարարության հատված եւ աշխատանքները նրան չեն բավարարել, ենթակապալառուների հետ կապված ուշացումներ են եղել:

Փոխնախարարի վստահեցմամբ՝ իսպանական ընկերության հետ պայմանագիրը խզելու հիմքեր եւ պատճառներ չկան:

Դիտարկմանը՝ վարչապետին այդ ընկերությունը չի գոհացնում, Առաքելյանն ասաց. «Վարչապետին գոհացնելու մասին իրեն հարց տվեք, ի՞նչ է նշանակում վարչապետին չի գոհացնում»:

Ապա փոխնախարարն ասաց, որ եւս մեկ անգամ կփորձեն ուսումնասիրել իրավիճակը:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031