Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնական վնասվածքներ ստացած դատապարտյալները դեռևս դատաբժշկական փորձաքննության չեն ենթարկվել

Հուլիս 14,2016 16:32

 2016 թվականի հուլիսի 8-ին Դիտորդների Խմբի անդամներ՝ փաստաբաններ Ռ․Ռևազյանը, Ա․ Ղարագյոզյանը ստացել են 2016թ․ հունիսի 29-ի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշումը։

Ռ․Ռևազյանը, Ա․ Ղարագյոզյանը ստանձնել են ազատազրկվածներ`Ա.Մ.-ի, Ա.Հ-ի և Մ.Մ.-ի իրավունքների պաշտպանությունը։ 2016թ. հունիսի 12-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 00 խցի կալանավորներ՝ Տ.Ե.-ի, Ա.Հ.-ի և Մ.Մ.-ի նկատմամբ կիրառել են հատուկ միջոց` ռետինե մահակ։ Բժշկական տեղեկանքում նշված էր, որ կատարվել է մարմնական զննություն՝ Տ.Ե.-ի և Ա.Մ.-ի վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Մ.Մ.-ի աջ և ձախ նախաբազուկների շրջանում եղել են քերծվածքներ, արյունազեղումներ, այտուցներ: Ա.Հ.-ի ձախ նախաբազկի, բազկի և ձախ ազդրի շրջանում եղել են քերծվածքներ, արյունազեղումներ, այտուցներ, վնասվածքներ: Գործի շրջանակներում Դիտորդների Խմբի անդամներ՝ փաստաբաններ Ռ․Ռևազյանը, Ա․ Ղարագյոզյանը 2016 թվականի հունիսի 23-ին հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել հատուկ քննչական ծառայություն։ Գործի վերաբերյալ մանրամասն նյութը :

2016 թվականի հուլիսի 12-ին Դիտորդների Խմբի անդամները այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության ընթացքում հանդիպում են ունեցել Ա.Մ.-ի, Ա.Հ-ի և Մ.Մ.-ի հետ։ Առանձնազրույցի ժամանակ պարզ դարձավ, որ հուլիսի 12-ի դրությամբ դեռ ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել: Ա․Ղարագյոզյանի խոսքերով այս գործընթացը կարելի է միայն բացասականորեն բնութագրել, որովհետև դատաբժիշկը դեռ այցելություն չի կատարել, մինչդեռ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 12-ին, անցել է մեկ ամիս և բնականաբար միայն լուրջ վնասվածքներ են մնացել, իսկ կապտուկները ժամանակի ընթացքում անցել են, մինչդեռ վնասվածքները դեռ ֆիքսված չեն։ Ծեծի ենթարկված անձիք դեռ չունեն կարգավիճակ :

Հիշեցնենք, որ Դիտորդների Խումբը 2016 թվականի հունիսի 21-ին հրատապ հաշվետվություն է ուղարկել ՀՀ ԱՆ հայտնելով իր մտահոգությունը միջադեպի վերաբերյալ։ 2016 թվականի հուլիսի 14-ի դրությամբ Դիտորդների Խումբը չի ստացել հրատապ հաշվետվության պատասխան, մինչդեռ համաձայն Դիտորդների Խմբի Կարգի՝ Հրատապ հաշվետվություններում ներկայացվում են քրեակատարողական ծառայությունում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք օրվա ընթացքում:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031