Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱրմՍվիս» եւ «Ամերիա» բանկերի ղեկավարները «Օֆշորի գործով» չէին ներկայացել դատարան

Հուլիս 14,2016 15:21

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում էր «Օֆշորի գործի» քննությունը:

Դատական նիստի ընթացքում պետք է հարցաքննվեին գործով վկաներ «ԱրմՍվիս» բանկի հաշվապահ Իննա Սուքիասյանը եւ բանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը: Վլադիմիր Գրիգորյանը հայտարարեց, որ «Ամերիա» բանկից գրություն է ստացել, որ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված «Ամերիա» բանկի նախագահ Արտակ Հանեսյանը չի կարող մասնակցել նիստին:

ofshor

Դատավորը նկատեց, որ նախորդ դատական նիստին «Ամերիա» բանկի ներկայացուցիչ, գործով վկա Գագիկ Սահակյանը դատարանին խոստացել էր համապատասխան գրություն եւ փաստաթղթեր ուղարկել դատարանին, սակայն դատարանը մինչ այժմ որեւէ գրություն չի ստացել նրանից:

PAYLAK-hAYRAPETYAN

Դատարանը մեկ այլ գրություն է ստացել «ԱրմՍվիս» բանկից, որով տեղեկացնում են, որ Գեւորգ Մաչանյանը գտնվում է իր հերթական արձակուրդում, եւ հետեւաբար չի կարող մասնակցել դատական նիստին: Դատարանը հարգելի համարեց նրա բացակայությունը: Վլադիմիր Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանը Իննա Սուքիասյանի բացակայության մասին որեւէ տեղեկություն չունի, սակայն նաեւ որեւէ հավաստագիր չունի այն մասին, որ վկան պատշաճ իրազեկված է եղել, սակայն չի ներկայացել դատարան: Դատարանը որոշեց վկաներին եւս մեկ անգամ ծանուցել:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 21-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031