Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Տավուշի գերեզմանատներից շահույթ են ուզում ստանալ

Հուլիս 14,2016 15:08

Հուլիսի 12-ին կայացավ Տավուշի մարզխորհրդի նիստ, ուր ի թիվս այլ հարցերի, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միսաք Մելքումյանն անդրադարձավ Տավուշի մարզի համայնքներում «Հայաստանում հուղարկավորությունների մասին» օրենքի կիրարկմանը: Նա նշեց, որ այդ օրենքը Տավուշի մարզում ճիշտ ձեւով չի ընկալվում, սակայն համայնքի ղեկավարի պարտքն է պատշաճ ուշադրություն դարձնել թաղումների համար հատկացումներին, գույքագրելուն, վկայականներ տրամադրելուն, գերեզմանների խնամքին:

0

Մելքումյանը հայտնեց, որ Տավուշի համայնքներում, նույնիսկ քաղաքներում, չկան գերեզմանատները սպասարկող կազմակերպություններ եւ հավելեց . «Եթե գցենք՝ դա գործարարություն կլինի համայնքի համար, որը նաեւ կկանոնակարգի տվյալ ոլորտը»: Մարզպետ Հովիկ  Աբովյանը Մ. Մելքումյանին առաջարկեց հստակեցնել ասվածը: Վերջինս ասաց, որ քաղաքային համայնքները պետք է գերեզմանատները սպասարկող կազմակերպություններ ունենան, ինչը օրենքի պահանջ է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031