Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարվում է քննություն՝ պարզելու կալանավորի հաղորդման մեջ նշված պաշտոնատար անձանց վերաբերող դրվագների բոլոր հանգամանքները

Հուլիս 14,2016 14:40

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Կ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով 2016 թվականի հունիսի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվելուց հետո, անձնական խուզարկության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն ընթերակաների ներկայությամբ հարցրել են՝ սեղանին դրված թմրամիջոցն իրենն է, թե՝ ոչ: Ստանալով բացասական պատասխան, ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներնընթերականերին դուրս են հրավիրել, որից հետո սեղանին դրված թմրամիջոցը դրել են իր գրպանը, ներս են հրավիրել ընթերականերին և արձանագրել, որ թմրամիջոցն, իբր, խուզարկությամբ հայտնաբերվել է իր մոտից:

ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031