«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը միաձայն որոշել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում միանալ Հայաստանի Հանրապետական և «Հայաստանի Քրսիտոնեադեմոկրատական միություն» կուսակցությունների նախընտրական դաշինքին:
Այս մասին որոշումը կայացվել է հուլիսի 14-ին «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահության նիստում, որը վարել է ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանը:
Ինչպես տեղեկացրին «Ազգային Միաբանություն» կուսակցության լրատվական ծառայությունից, նիստում քննարկվել է ՏԻՄ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ՀՔԴՄ դաշինք կազմելու վերաբերյալ հարցը և հանձնարարվել ԱՄԿ տարածքային կազմակերպություններին առաջիկայում սերտորեն համագործակցել դաշինքի անդամ կուսակցությունների հետ:
Կարդացեք նաև