Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոսել է Սիրիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի մասին, տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության թուրքական ծառայությունը։
Անդրադառնալով Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին՝ Ասադն ասել է. «Հույս ունեմ՝ պատմությունն ինձ կհիշի որպես ահաբեկչության դեմ Սիրիայի պաշտպան»։
Սիրիայի նախագահ Ասադն անդրադարձել է նաև ռուս-սիրիական հարաբերություններին՝ ասելով. «Պուտինի հետ մեր հարաբերությունները շատ անկեղծ են, շիտակ, հենված են փոխադարձ հարգանքի վրա»։
Անդրադառնալով Պուտին-Քերի առաջիկա հանդիպմանը՝ Ասադն ավելացրել է. «Պուտինի հանդիպումը Քերիի հետ ինձ չի անհանգստացնում, որովհետև ռուսական քաղաքականությունը հենվում է ոչ թե պայմանավորվածությունների, այլ արժեքների վրա»։
Կարդացեք նաև