Դևիդ Քեմերոնի ներկայացրած հրաժարականից հետո Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ 59-ամյա Թերեզա Մեյը ակտիվորեն զբաղված է նոր կառավարության ձևավորմամբ, որը պետք է բնականոն հուն տեղափոխի երկիրը՝ 2016թ. հունիսի 23-ին տեղի ունեցած հանրաքվեից հետո։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Telegraph-ը։
Արդեն հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունը կղեկավարի Բորիս Ջոնսոնը, որն ամենաակտիվն էր քարոզում՝ Եվրամիությանը Բրիտանիայի անդամակցությունը դադարեցնելու օգտին։
Այսօր առաջին անգամ, որպես Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության պատասխանատու, Բորիս Ջոնսոնը մեկնեց իր աշխատավայր՝ որևէ կերպ չմեկնաբանելով իր նշանակումը։