Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Հայաստանը չդարձավ զբոսաշրջության կենտրոն. «168 ժամ»

Հուլիս 14,2016 13:01

Մեկ-երկու տարին մեկ միջազգային «Զբոսաշրջության մրցունակության զեկույց» է հրապարակվում։ Վերջինն ամփոփել էր 2015թ. արդյունքները։ 141 երկրների տվյալների համադրման արդյունքում մեր երկիրը հայտնվել է 89-րդ տեղում։ Միանգամից ասենք, որ Վրաստանի դիրքն էլ մի առանձնապես բարձր չի։ Մեր հարևանը 71-րդն է։

Բայց շատ ավելի կարևոր է այն, որ Վրաստանն առաջադիմել է, իսկ մենք նահանջ ենք արձանագրել։ Երբ մեր կառավարությունը ոլորտը գերակա էր հայտարարում, հավանաբար տեղյակ չէր, որ զբոսաշրջությունը զարգացնելն ահագին բարդ գործ է։

Միջազգային զեկույց գրողներն ամեն ինչ հաշվի են առնում՝ ճանապարհների որակից՝ մինչև հյուրանոցների, ճանապարհային երթևեկության նշանների ու, ասենք, «վիզա քարտ» ընդունող բանկոմատների քանակ։ Պարզվում է՝ այդ բոլոր ցուցանիշներով զիջում ենք։

Բայց վիրավորականը դա չէ։ Զեկույցը գրողները, որպես զբոսաշրջության լուրջ խոչընդոտ՝ առանձնացրել են նաև ավիատոմսերի բարձր գներն ու «Ոլորտը սպասարկող անձնակազմի վերապատրաստման ցածր աստիճանը և որակյալ աշխատուժի պակասը»։ Մեր երկրի համարյա բոլոր քիչ թե շատ աչքի ընկնող բուհերը զբոսաշրջության ոլորտի մասնագետներ, են դիպլոմավորում։ Բայց մինչ այս ոչ ոք ուշադրություն չի դարձրել այն փաստի վրա, որ տվյալ ոլորտի համար այդքան մեծ քանակով «մասնագետներ» արտադրելու համար երկիրը դասավանդողների անհրաժեշտ ներուժ չունի:

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031