Անդրադառնալով Վահան Բաբայանի հիմնած «Ռեֆորմիստներ» կուսակցությանը՝ հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարել է, թե իրենք մարդ-կուսակցությունների կարիքը չունեն, առանց այն էլ իշխանական դաշտում ու ՀՀԿ ֆրակցիայում «լիքը այդպիսի կուսակցություններ կան», բայց եթե որոշել են պաշտպանել իշխանություններին՝ իրենց գործն է, թող պաշտպանեն։
«ՉԻ» – Հետաքրքիր է՝ Վահան Բաբայանը գիտակցո՞ւմ է, որ, մեղմ ասած՝ անհարմար վիճակում է հայտնվել։ Մոտավորապես այն մարդու վիճակում, որն ինչ-որ տնից խնջույքի ձայներ լսելով՝ ներս է մտնում, ու ճակատին ասում են. «գիտե՞ս, մենք քեզ չենք հրավիրել, բայց եթե շատ սոված ես՝ գնա կուխնյայում մի բան գտի, կեր»։
Մյուս կողմից էլ՝ ՀՀԿ-ի դաժանությունն է անհասկանալի։ Նախ՝ Վահան Բաբայանը ձրի չի ուզում իր «մի կտոր հացը», նա պատրաստ է դրա դիմաց գիշեր-ցերեկ փառաբանել իշխանություններին։ Բացի այդ էլ՝ ինքն ինչո՞վ է պակաս իշխանության մեջ գտնվող «լիքը մարդ-կուսակցություններից»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում