Թուրքիայի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունների առաջնորդներն Իրաքի և Սիրիայի փախստականների խնդիրներին նվիրված «Հարյուրամյակի դրաման փախստականներն են» խորագրով ցուցադրություն են կազմակերպել, որի նպատակն է բևեռել մարդկության ուշադրությունը փախստականների խնդիրներին։ Այս մասին տեղեկացնում է akithaber-ը։
Ցուցահանդեսին մասնակցել են Թուրքիայում բնակվող ասորական, հունական, հրեական և հայկական համայնքների առաջնորդները։ Թուրքիայի հայ համայնքը ներկայացրել է Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը։ Ցուցահանդեսը տեղի է ունեցել Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Սուրբ Անտուան եկեղեցում։
Միջոցառման անվտանգությունն ապահովելու նպատակով Ստամբուլի ոստիկանությունը լրացուցիչ միջոցներ էր նախաձեռնել։