2016թ. հուլիսի 24-ին Կայսերիում կբացվի Թուրքիայի 11-րդ նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորած կառավարությունների առաջին վարչապետ Աբդուլլահ Գյուլի թանգարանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Յենի շաֆաք»-ը։
Նախատեսված է, որ Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի ծննդավայր Կայսերիում հիմնադրված թանգարանի բացման արարողությանը կմասնակցի Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թանգարանում նախատեսվում է ներառել նախարար, վարչապետ և նախագահ աշխատած Աբդուլլահ Գյուլի քաղաքական ուղին և նրա անձնական իրերը։ Նախատեսվում է նաև թանգարանին կից բացել Թուրքիայի 11-րդ նախագահի անունը կրող գրադարանը։