Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ «Հյուսիս-հարավի» մասին. «Այդ ընկերությունը չարիք է»

Հուլիս 14,2016 12:14

Այսօր կառավարության նիստում, երբ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացնում էր օրակարգային հարցերից մեկը, երկխոսություն տեղի ունեցավ նրա եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջեւ:

Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է դանդաղում «Հյուսիս- հարավ» ավտոմայրուղու Աշտարակ- Թալին ճանապարհի շինարարությունը: Արթուր Առաքելյանի պատասխանը, թե շինարարությունը ընթանում է ըստ գրաֆիկի եւ իրենք նման ահազանգ չեն ստացել, բարկացրեց վարչապետին՝ «Իմ ասածը ահազանգ չէ՞»:

Ապա վարչապետը կարծիք հայտնեց, որ խնդիրը ըստ երեւույթին կապված է իսպանական ընկերության հետ, որը չարիք է դարձել. «Ես չեմ հասկանում, էդ ինչ ընկերություն է, չեք կարողանում տեսնեք ինչու է խնդիր առաջանում, չարիք է դառել այդ ընկերությունը, փողերն են տանում, ինչ են անում, ճշտեք»:

Արթուր Առաքելյանը դարձյալ չհամաձայնեց Հովիկ Աբրահամյանի հետ: Վարչապետն էլ հայտարարեց, որ իրեն «ներսի մարդիկ» են ասել եւ հրահանգեց ուսումնասիրություններ կատարել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031