Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Վերջին նիստին տեսա՞ք Հրանտ Բագրատյանի վարքը, «հլը մի դուրս արի, տեսնենք». «Ժողովուրդ»

Հուլիս 14,2016 12:08

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հետ։

– Պարոն Հարությունյան, միգուցե հանձնաժողովը վերանայի՞ մոտեցումները եւ առավել խիստ պատիժներ սահմանի էթիկայի կանոնները խախտած պատգամավորների համար, որ նրանք զգոն լինեն։

– Եթե Դուք ուզում եք օբյեկտիվ երեւալ, ուրեմն շարունակեք, որ մեր ընդդիմադիրները նույնպես կարող են նման բան անել։ Եթե Դուք պատգամավորի էթիկայի առանձնահատկությունները նկատել եք, ապա, որպես կանոն, բերում եք միայն հանրապետականների օրինակը։ Ձեզ ասում եմ՝ վերջին նիստին տեսա՞ք Հրանտ Բագրատյանի վարքը, «հլը մի դուրս արի, տեսնենք», դրանից առաջ՝ Արամ Մանուկյանը, հանրահավաքի ժամանակ՝ հայհոյանք։ Ինձ մոտ տպավորություն է, որ Ձեզ ասում են էթիկայի կանոնները խախտող պատգամավոր, Դուք պատկերացնում եք հանրապետականներին։

– Բայց պատկերը այնպիսին է, որ ավելի կոպիտ արտահայտություններով հանդես են գալիս ՀՀԿ-ականները։

– Չէ՛, չէ, ասացեք, խնդրեմ, երբ Զարուհի Փոստանջյանը հավաքում էր բոլոր քվեարկության քարտերը, դա էթիկայի կանոնների կոպտագույն խախտո՞ւմ չէր։

– Դուք համարում եք՝ բռնաբարելու սպառնալի՞քն է ավելի կոպիտ խախտում, թե՞ քարտերը հավաքելը։

– Հո անպայման չի՞ հայհոյել։ Ինձ զրկել քվեարկության իրավունքից, նույնչափ վտանգավոր է, նույնչափ կոպիտ խախտում է, որքան մեկի նկատմամբ անհարգալից արտահայտվելը:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031