Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանն առաջարկներ է ներկայացրել, ձգտում են ստատուս քվոն փոխել. «Հայկական ժամանակ»

Հուլիս 14,2016 12:02

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում բավականին բարդ իրադրության է ստեղծվել հայկական կողմերի համար:

Այս մասին են վկայում թե՛ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի շեշտակի ակտիվությունը՝ հաճախ մեդիայում գործածվող Պուտինի կամ Լավրովի «պլան» ձեւակերպումներով, թե՛ Ադրբեջանի ղեկավարության՝ Մոսկվայի հասցեին ձոնվող ներբողները հայկական կողմի պասիվ դիմադրողական կեցվածքի ֆոնին, եւ թե՛ բանակցությունների մանրամասներին տեղյակ աղբյուրների հայտնած տեղեկությունները։

Ապրիլյան պատերազմից հետո տարածաշրջանային կայունության հրամայականից ելնելով՝ Ռուսաստանը ներկայացրել է կազանյան փաստաթղթի վերամշակված կամ լրամշակված նոր տարբերակը։ Խնդրի էությունն այն է, որ հայկական կողմը զիջի որոշակի տարածքներ (սկզբի համար նշվում է ԼՂ շուրջ հինգ տարածքի մասին), ԼՂ միջանկյալ ամուր կարգավիճակի դիմաց։ Թե ինչ է իրենց ենթադրում «միջանկյալ ամուր կարգավիճակ» կոչվածը, դժվար է հստակ ասել, բայց որ տարածքների դիմաց Ադրբեջանը համաժամանակյա չի ճանաչելու ԼՂ կարգավիճակը, այս պահի տվյալներով հստակ է։ Ուստի, ստատուս քվոյի փոփոխմանը ձգտող Ադրբեջանը, որը ապրիլյան պատերազմը շարունակում է ներկայացնել որպես իր հաղթանակ, նաեւ հենց այս պատճառով է շահագրգռություն ցուցաբերում ռուսական առաջարկների նկատմամբ՝ խոսելով բանակցություններում «աննախադեպ ակտիվության ու դրական դինամիկայի մասին»։

Մեր տեղեկություններով, այդ փաստաթուղթը դեռ աշխատանքային է, այն քննարկումների փուլում է եւ ամեն վայրկյան կարող են փոփոխություններ մտցվել, սակայն հայկական կողմի հայտարարությունները խոսում են հենց այս նոր իրավիճակի ոչ այդքան շահեկան լինելու մասին։ «Ռուսաստանն առաջարկներ է ներկայացրել, ձգտում են ստատուս քվոն փոխել, հենց դրա համար է, որպեսզի մենք մերժողի կարգավիճակում չհայտնվենք, նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հպանցիկ, բայց կարեւոր հայտարարություն արեց առ այն, որ ստատուս քվոն կփոխվի, երբ ճանաչվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այլ խոսքերով ասած, մենք էլ ենք ուզում ստատուս քվո փոխել, բայց դրա ճանապարհը կարգավիճակի ճանաչումն է»,- հայտնեցին դիվանագիտական շրջանակներում մեր աղբյուրները։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031